Հայկական կոշիկ արտադրողները՝ Մոսկվայի MosShoes ցուցահանդեսին. Արտահանման գործարքներ կարող են ձեռք բերվել

Հայկական կոշիկ արտադրողները՝  Մոսկվայի   MosShoes   ցուցահանդեսին. Արտահանման  գործարքներ կարող են ձեռք բերվել

PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկ արտադրող հայրենական ութ ընկերություն մարտի 15-18-ը մեկ միասնական տաղավար են ներկայացնում Մոսկվայում մեկնարկած MosShoes’2016 միջազգային ցուցահանդեսին:

2016-ին այն 67-րն է, անցկացվում է տարեկան չորս անգամ՝ հունվար, մարտ, հունիս և սեպտեմբեր ամիսներին։

Հայրենական կոշիկի արտադրության ոլորտն այս ցուցահանդեսին ներկայացնում են «Զեննի», «Էլեն 93» «Մաքսոլ», «Բաբիննի», «Բենիտո», «Սիմար» ընկերությունները,«Վահագն Ակուշյան», «Արտաշես Գասպարյան»-երը:

Նախորդ՝ MosShoes 66-րդ ցուցահանդեսի մասնակցության արդյունքում Հայաստանը ներկայացնող ընկերությունները մոտ 15.000 զույգ կոշիկի արտահանման պայմանավորվածություններ են ձեռք բերել, մի շարք գործարքներ բանակցությունների փուլում են։

«Հայաստանի զարգացման հիմնադրամը հայկական ընկերությունների մասնակցությանն աջակցել է՝ հաշվի առնելով նախորդ ցուցահանդեսի դրական արդյունքները։ Հիմնադրամը հետևողական քայլեր է անում արտահանման խթանման ուղղությամբ և, հույս ունենք, կնքված պայմանագրերը հետագայում կամպրապնդվեն ավելի երկարաժամկետ և ավելի մեծածավալ արտահանումների գործարքներով»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը։

67-րդ MosShoes-ին մասնակցում են ավելի քան 500 առաջատար կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող նորաստեղծ ու համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ներկայացնող ընկերություններ:Հայաստանից բացի ցուցահանդեսին ներկայացված են արտադրողներ Ավստրիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Իսպանիայից, ընդհանուր առմամբ՝ 30 երկրներից։

MosShoes-ը կոշիկի ու կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, որին տարեկան այցելում են մոտ 12 հազար մարդ՝ հիմնականում ոլորտի մեծածախ գնորդներ և մասնագետներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---