Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Կաթոլիկ եկեղեցին քիչ ջանք չի գործադրել, որպեսզի իրադարձությունները, որոնց ժամանակ 100 տարի առաջ 1,5 մլն մարդ է զոհվել, ճանաչվեն, ասել է կարդինալ Շոն Պ. Օ’ Մելլիին, գրում է Boston Globe-ը:

Օ’ Մելլին պատարագ կմատուցի ապրիլի 23-ին Սբ Խաչ եկեղեցում: Նա հիշատակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախորդ տարվա ելույթը, որն օսմանյան թուրքերի գործողությունները հայերի դեմ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Կարդինալը համերաշխություն է հայտնել ամբողջ աշխարհում տառապող քրիստոնյաներին:

«Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հստակ հասկացրել է, որ եկեղեցին ընդունում և ճանաչում է նրանց տառապանքները, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն հավատի, և որ քրիստոնյաների հալածանքները շարունակվում են մինչ օրս»,-ասել է Օ’ Մելլիին: «Բոստոնի արքեպիսկոպոսարանը կմիանա հայ եղբայրներին և քույրերին` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին առ Աստված մեր համատեղ աղոթքում»,-հավելել է նա:

Ապրիլի 23-ի արարողությանը կմասնակցեն Բոստոնի և մոտոկա բնակավայրերի հայ հոգևոր առաջնորդները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---