«Մատաղիսի գործով» ՄԻԵԴ-ի դատավճիռը. ՀՀ-ն տուժածներին €50.000 կվճարի![]() 17 մարտի 2016 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մարտի 17-ին հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (Zalyan and Others v. Armenia (nos. 36894/04 and 3521/07)) դատավճիռը, որը վերաբերում է ՀՀ ԶՈՒ նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու վերաբերյալ գանգատին: Դատարանը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ տեղի չեն ունեցել Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ (կտտանքի արգելք), բայց տեղի են ունեցել նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ: Դատարանը գտել է նաև, որ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, երբ նրան ազատազրկել են 2004-ի ապրիլի 21-24 և օգոստոսի 24-նոյեմբերի 4 ընկած ժամանակահատվածում: ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ մոտ 50.000 եվրո դրամական փոխհատուցում վճարի, գրում է Panorama.am-ը: Որպես «Մատաղիսի գործ» հայտնի այս դատավեճը սկսվել է ՀՀ դատական ատյաններում 2004-ի ապրիլից, երբ 2003-ի դեկտեմբերին երկու ծառայակիցների սպանության մեղադրանքով ժամկետային զինծառայողներ Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանը ներգրավվել են իբրև մեղադրյալներ, որի ընթացքում նրանց նկատմամբ, իրենց իսկ պնդմամբ (ինչպես ներկայացված է ՄԻԵԴ-ում գործերիի փաստական հանգամանքներում), օրինապահ մարմինների կողմից կիրառվել է դաժան և անմարդկային վերաբերմունք՝ սպանություն կատարելու մեջ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: «Ապա նրանք տեղափոխվել են զինդատախազի աշխատասենյակ, որտեղ շարունակվել է նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը», - ասված է ՄԻԵԴ մամլո հաղորդագրության մեջ: ՄԻԵԴ ներկայացված գանգատում դիմումատուները պնդել էին, որ իրենք նախ անօրինական կերպով են զրկվել ազատությունից 2004-ի ապրիլի 19-23-ին և կտտանքների և խոշտանգումների վերաբերյալ իրենց դիմումները երբեք չեն քննվել: Զալյանը իր գանգատում նաև ներկայացրել էր, որ իր բողոքի հացադուլի ժամանակ իրեն մերժել են հարազատների հետ տեսակցություն ունենալ և չեն ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն: Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2003-ին: 2005-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006-ի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007-ի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |