Վատիկան. Ֆրանցիսկոս Պապի այցը ՀՀ, հնարավոր է, կայանա հունիսին

Վատիկան. Ֆրանցիսկոս Պապի այցը ՀՀ, հնարավոր է, կայանա հունիսին

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան, հնարավոր է, կայանա հունիս ամսվա երկրորդ կեսին:

Այդ մասին է հայտարարել Վատիկանի մամլո խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին՝ մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկություններն այն մասին, որ պապի այցը տեղի կունենա հունիսի 22-26-ին:

Ինչպես հայտնում է Վատիկանի ռադիոն, Լոմբարդին նշել է, որ վերջնական որոշումը դեռ չկա ու պապի այցի հստակ ժամանակահատվածը դեռևս հայտնի չէ:

2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---