Բերդ-Ճամբարակ, Գորիս-Սիսիան ճանապարհները փակ են

Բերդ-Ճամբարակ,  Գորիս-Սիսիան ճանապարհները փակ են

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Բքի պատճառով շարունակում է փակ մնալ նաև Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը: Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հանրապետության տարածքում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:

Երևանում մարտի 19-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ:

Կարդացեք նաև՝ Նախնական տվյալներ՝ ՀՀ-ում ցրտահարության հետևանքների մասին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---