Թուրքական լոբբին ակտիվանում է Ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ22 մարտի 2016 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքական պատմական ընկերակցությունը (TTK) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ հայտարարել է հայկական պահանջներն ու պնդումները հերքելու համար հոդվածներ, տվյալներ և աշխատանքներ հավաքելու գործընթաց սկսելու մասին: Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, հավաքված նյութը հիմք է դառնալու «ցեղասպանության մասին հայտարարությունների» վերաբերյալ գիրք տպելու համար: Գրքերի օրինակները ոչ միայն ցրվելու են երկրով մեկ, այլև ուղարկվելու են արտասահմանցի պատմաբաններին Թուրքական պատմական ընկերակցությունը պետական կառույց է, որը ստեղծվել է 1931 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, մշտապես ունեցել է ակտիվ կապեր տեղի ազգայնականների հետ ակտիվորեն զբաղվել երկրի պատմության խեղաթյուրմամբ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» |