Մայիսի 9-ին Երևանը կմիանա «Անմահ գումարտակ» ակցիային

Մայիսի 9-ին Երևանը կմիանա «Անմահ գումարտակ» ակցիային

PanARMENIAN.Net - Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անունները հավերժացնելու նպատակով Մայիսի 9-ին Ռուսաստանի և աշխարհի մի շարք քաղաքներում անցկացվող «Անմահ գումարտակ» ակցիային 2016-ին կմիանա նաև Երևանը:

Հաղթանակի օրը` Մայիսի 9-ին Ռուսաստանում անցկացվող «Անմահ գումարտակ» ակցիային 2016-ին կմիանան աշխարհի 26 երկրի 1000 քաղաքի բնակիչներ: Քաղաքացիական նախաձեռնությունն աջակցություն է ստացել Հայաստանում, Աբխազիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Քաթարում, Կորեայում, Լիբանանում, Մոնղոլիայում, Նորվեգիայում, Մերձդնեստրում և Մոլդովայում, Ադրբեջանում, Բելառուսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում, ասվում է նախաձեռնության պաշտոնական կայքում:

«Հաղթանակի օրը տոնական է ոչ միայն ռուսաստանցիների համար: 2016-ի մայիսի 9-ին «Անմահ գումարտակը» երթի դուրս կգա արդեն աշխարհի 26 երկրում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը:

«Անմահ գումարտակ» ակցիան անցկացվում է Հայրենական մեծ պատերազմի մարտիկների ու հրամանատարների մոռացված անունները հավերժացնելու նպատակով: Ռուսաստանում «Անմահ գումարտակ» ակցիան կանցկացվի արդեն 5-րդ անգամ: Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս երթի Հայրենական մեծ պատերազմին մասնակցած իրենց բարեկամների, հարազատների դիմանկարներով:

ԽՍՀՄ-ում ապրող 2 մլն 700 հազար հայերից 600 000-ը մեկնել է ռազմաճակատ, որից 314 հազարը` զոհվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---