Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Բրյուսելի ահաբեկչությունների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թվում Հայաստանի քաղաքացիներ չկան: Այս մասին ասվում է Բելգիայում ՀՀ դեսպանատան Twitter-ի միկրոբլոգում: «Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն այս պահի դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,-ասվում է գրառման մեջ:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

Բելգիայի ոստիկանությունը պարզել է ենթադրյալ ահաբեկիչների ինքնությունը, որոնք մարտի 22-ին կրկնակի ահաբեկչություն են գործել Բրյուսելի օդանավակայանում: Ռումբերը պայթեցրած մահապարտները եղբայրներ են, որոնք հետախուզման մեջ էին: Ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկչությունը Բրյուսելի օդանավակայանում կատարել են Հալիդ և Բրահիմ Էլ Բաքրաուիները, որոնք Բրյուսելի բնակիչներ են:

Ավելի ուշ հայտնի դարձավ նաև երրորդ ահաբեկչի ինքնությունը` դա Նաջիմ Լահաշրաուին է:

Ընթերցեք նաև. Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն կազմակերպած մահապարտների ինքնությունը պարզվել է

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---