Մոսկվայի Ռուսական սրբապատկերների թանգարանում Կիլիկյան Հայաստանի մասին դասախոսություն կընթերցվի

Մոսկվայի Ռուսական սրբապատկերների թանգարանում Կիլիկյան Հայաստանի մասին դասախոսություն կընթերցվի

PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին Մոսկվայի ժամանակով 19:00-ին Մոսկվայի Ռուսական սրբապատկերների թանգարանում դասախոսությամբ հանդես կգա Սերգեյ Բրյունը: Դասախոսությունը կոչվում է «Regnum Armeniae. Կիլիկյան Հայաստանի արվեստն ու մշակույթը (XII–XIV դդ.)», ասվում է «Վկոնտակտե» սոցցանցում թանգարանի էջում հրապարակված հայտարարության մեջ:

Դասախոսությունը նվիրված է հայկական Կիլիկյան թագավորության պատմությանը, արվեստին ու մշակույթին: XII–XIV դարերում այդ պետության կազմում հայերից բացի բնակվում էին նաև սիրիացիներ, ֆրանկեր:

Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան, Փոքր Հայք միջնադարյան հայկական անկախ պետություն է։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս՝ այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թվականին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ամբողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի իսլամի ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թվականին Լևոն Բ Մեծագործի թագադրումով Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի հայկական թագավորության։ [5] 1226 թվականին գահն անցավ Ռուբինյանների մրցակիցներին՝ Հեթումյաններին։ Քանի որ մոնղոլները նվաճել էին ահռելի տարածքներ և հասել Կիլիկիայի սահմաններին Հեթում Ա արքան որոշեց չպատերազմել նրանց հետ, այլ համագործակցել ընդդեմ ընդհանուր մուսուլման թշնամիների, հատկապես՝ մամլուքների դեմ։ 13-14-րդ դարերում մոնղոլներն ընդունեցին իսլամ, խաչակրաց պետությունները վերացան՝ թողնելով Կիլիկյան Հայաստանը միայնակ ընդդեմ մամլուքների։ Մի քանի արշավանքներից հետո մամլուքները 1375 թվականին գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Սակայն լեռներում դեռևս մնում էին կիսանկախ հայ իշխաններ, որոնց տիրույթները վերջնականապես զավթվեցին օսմանյան-թուրքերի կողմից 1515 թվականին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---