Բոստոնի բնակիչները երրորդ անգամ երթի դուրս կգան ընդդեմ Ցեղասպանության

Բոստոնի բնակիչները երրորդ անգամ երթի դուրս կգան ընդդեմ Ցեղասպանության

PanARMENIAN.Net - Բոստոնում Ցեղասպանությունների կանխարգելման միամսյակի կապակցությամբ ապրիլի 10-ին արդեն երրորդ անգամ տեղի կունենա երթ ընդդեմ Ցեղասպանության, որի ժամանակ նաև ելույթներ կլինեն 20-21-րդ դարերի զանգվածային սպանությունների մասին: Երթի մասնակիցները կհավաքվեն Նոր Անգլիայի Հոլոքոսթի հուշակոթողի մոտ, որից հետո երթը կշարունակվի դեպի Գրինուեյի Հայկական ժառանգության զբոսայգի, որտեղ տեղի կունենա միջոցառման փակումը, հայտնում է Armenian Weekly-ին:

Արարողությանը զեկույցներով հանդես կգան Մարի Կարին Բոգգիսը (Ռուանդա), Լաուրա Պողոսյանը (Հայաստան), Ռոջեր Բրուքսը, Էրիկ Քոենը (Դարֆուրի փրկության Մասաչուսեթսի կոալիցիա), Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոն Հեթչը, Ջիմ Գալուստյանը (Հայաստան), էնթոնի Կասոնգոն (Կոնգո), Մոհամմեդ Խալիֆան (Սուդան): Ֆրեդ Մանասեի ելույթը նվիրված կլինի Հոլոքոսթին, Դինա Մերանոն կպատմի եզդիների և քրդերի մասին, Քրիստինա Մուկանկական` Ռուանդայի, Ալեքս և Ալիսա Ռանյուկները` ուկրաինական «գոլոդոմորի» և այլն:

Միջոցառումն անցկացվում է Դարֆուրի փրկության Մասաչուսեթսի կոալիցիայի, Բոստոնի հրեական համայնքի, Հայկական ժառանգության հիմնադրամի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի Արևելյան Մասաչուսեթսի Հայ դատի հանձնախմբի, Ցեղասպանության մասին իրազեկման Կոնգոյի կոմիտեի, Ազատ եզդիների հիմնադրամի, Ռուանդայի ցեղասպանությունը վերապրածների բարեկամներ և այլ կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ:

Ընթերցեք նաև. Բոստոնի արքեպիսկոպոսարանն առաջին անգամ պատարագ կմատուցի ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---