Թումոն աշխարհի ամենանորարար դպրոցն է ճանաչվել ֆրանսիական ամսագրի կողմից

Թումոն աշխարհի ամենանորարար դպրոցն է ճանաչվել ֆրանսիական ամսագրի կողմից

PanARMENIAN.Net - Ֆրանսիական We Demain ամսագիրը աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակի վարկանիշ է կազմել: Առաջին տեղում է Հայաստանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

Տասնյակում են նաև այնպիսի դպրոցներ, ինչպիսին են Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը ու Steve Jobs Schools-ը, հայտնում է Թումոյի ֆեյսբուքյան էջը:

Թումո կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել է Երևանում՝ Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի):

ԹՈՒՄՈxՀԲԸՄ գործակցությամբ 2015-ի մայիսին նաև բացվեց Գյումրիի Թումո կենտրոնը: 2015-ի սեպտեմբերի 2-ին Թումո կենտրոն է բացվել ԼՂՀ մայրաքաղաքում: Կենտրոնի բացում է սպասվում Ջավախքում: Գործակցությունը միտում ունի տարածել Թումոն Հայաստանի այլ քաղաքներով, ինչպես նաև երկրի սահմաններից դուրս:

Կարդացեք նաև՝ Թումոյին հողի հարկի արտոնություն է տրամադրվել

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---