Հռոմի պապը շնորհավորել է Արգենտինայի հայոց թեմի առաջնորդին հոգևոր ծառայության 25-ամյակի կապակցությամբ

Հռոմի պապը շնորհավորել է Արգենտինայի հայոց թեմի առաջնորդին հոգևոր ծառայության 25-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորել է ՀԱԵ Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանին` հոգևոր ծառայության 25-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Prensa Armenia-ն, ծառայության 25-ամյակին նվիրված տոնակատարությունը տեղի է ունեցել մարտի 22-ին Բուենոս Այրեսում: Տոնակատարությանը մասնակցել են երկրի պետական մարմինների, հայկական այլ եկեղեցիների, Արգենտինայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ: Վաղեմի բարեկամին հասցեագրված Հռոմի պապի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Թանկագին եղբայր, մարտի 22-ին հայ համայնքը նշում է Ձեր առաջնորդության 25-ամյակը: Ես ևս միանում եմ այդ տոնին և երախտիքի աղոթք եմ հղում: Թող Աստված հատուցի բոլոր բարիքների համար, որ գործել եք և շարունակում եք գործել: Շնորհակալ եմ Աստծուն Ձեր ծառայության համար և աղոթում եմ, որ այն միշտ արգասաբեր լինի: Եվ խնդրում եմ, որ Դուք էլ հիշեք ինձ Ձեր աղոթքներում: Փոխանցեք խնդրեմ իմ շնորհավորանքները հայ համայնքի անդամներին»:

Գիսակ Մուրադյանը ժամանել է Բուենոս Այրես 1975 թ.` որպես հոգևոր հովիվ ծառայության անցնելով Սբ Գրիգոր Լուսավորչի տաճարում: 1982-87թթ. նա սովորել է Բուենոս Այրեսի Քեննեդիի համալսարանում և ստացել է հանրության հետ կապերի և լրագրության մասնագետի դիպլոմ: 1990 թ. հոկտեմբերի 7-ին էջմիածնում Գիսակ Մուրադյանը ձեռնադրվել է որպես ՀԱԵ Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ: 1996թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը նրան արքեպիսկոպոսի տիտղոս շնորհեց: 1998-2002 թթ. նա Արգենտինայի քրիստոնեական եկեղեցիների կոմիտեի նախագահն է, իսկ 2004թ. դեկտեմբերին վերընտրվել է այդ պաշտոնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---