Զեկույց. Ղարաբաղյան հակամարտության սրացումը` ռազմավարական սպառնալիք ՌԴ համար29 մարտի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - ՌԴ համար գլխավոր ռազմավարական սպառնալիքը ԱՄՆ քաղաքականությունն է, ուղղված նրա թուլացմանն ու ամերիկամետ ռեժիմներով շրջապատմանը, ասվում է «2016-ի միջազգային սպառնալիքները» զեկույցում, որը մարտի 29-ին հանրությանն են ներկայացրել «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբը և «Արտաքին քաղաքականություն» գործակալությունը: «Թույլ, մայրցամաքի խորքում կծկված Ռուսաստանը լուրջ տնտեսական մրցակից չի լինի և չի կարողանա ուժի այլընտրանքային բևեռ ձևավորել Եվրասիայում: Թույլ Ռուսաստանը կվախենա չինական էքսպանսիայից և ստիպված կլինի Ամերիկայի գործընկերը դառնալ նրա 21-րդ դարի կարևորագույն նախագծում, որը Չինաստանի զսպումն է»,-ասվում է զեկույցում: Զեկույցը նախապատրաստել են մի խումբ առաջատար ռուս փորձագետներ, այդ թվում նախկին հետախույզ Անդրեյ Բեզրուկովը: Զեկույցի հեղինակներից մեկը, «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Անդրեյ Սուշենցովը պարզաբանել է, որ այժմ փաստացի երկու մոտեցում կա ՌԴ հանդեպ ԱՄՆ քաղաքականության գնահատման վերաբերյալ: Մեկի կողմնակիցները համարում են, որ ԱՄՆ-ն նպատակ է դրել թուլացնել Ռուսաստանը, իսկ մյուսները կարծում են, որ, հետապնդելով սեփական նպատակները, ամերիկացիներն անուղղակի կերպով վնասում են ՌԴ շահերին, գրում է «Իզվեստիան»: Միևնույն ժամանակ, ինչպես համարում են քաղաքագետները, Ռուսաստանը Սիրիայում իր օդուժի հաջողության շնորհիվ սկսել է նոր modus operandi գտնել Արևմուտքի հետ հարաբերություններում: Սիրիական արշավի ավարտին Մոսկվան կպահպանի բարեհաճ ռեժիմը Սիրիայում, կամրապնդի ռազմածովային բազան Միջերկրական ծովում և առաջնությունը գազի արդյունահանման նախագծերում Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում: «ՌԴ-ն որպես առաջատար ուժ կամրապնդվի Մերձավոր Արևելքում»,-գրում են փորձագետները: Զեկույցի հեղինակները մասնակցությունը սիրիական հակամարտությանը կապում են նաև ռիսկերի հետ`մասնավորապես, Թուրքիայի հետ ռազմական բախման ռիսկի, որը «կարող է վերածվել 21-րդ դարի առաջին պատերազմի», որտեղ չեն լինի ռազմաճակատ ու մեծաքանակ զոհեր, բայց կխոցվեն տիեզերական արբանյակներ, կապի համակարգեր, լոգիստիկ հանգույցներ և ինտերնետը: «Փոփոխություններ են կատարվում Մինչև 2020թ. ՌԴ պաշտպանության պլանի մեջ: Անցկացվում են զորավարժություններ, որտեղ մշակվում է Թուրքիայի հետ բախման սցենարը: Թուրքերը ևս զորավարժություններ են անում, պահուստայինների հավաք կազմակերպում»,-պարզաբանել է Անդրեյ Սուշենցովը: Սիրիայի հետ կապված մեկ այլ սպառնալիքը ՌԴ ներքաշումն է սունիների և շիաների դիմակայության մեջ Իրանի կողմից: Առանձին տեղ է հատկացված ահաբեկչական սպառնալիքին իսլամիստ ծայրահեղականների կողմից, որը չի անհետանա նույնիսկ Սիրիայում ջիհադականներին վերջնականապես հաղթելու դեպքում: 2016-ին ռիսկերը կապված են առաջին հերթին Միջին Ասիայի պետություններից մեկի կոլապսի և նրա տեղում ջիհադական կվազիպետության առաջացման հետ: Ըստ փորձագետների, հատկապես խոցելի է Տաջիկստանը: 2016-ի սպառնալիքների թվում են նաև նրանք, որոնք ակնհայտ չեն շարքային քաղաքացիների համար, քանի որ հազվադեպ են լուսաբանվում ԶԼՄ-ներում: Առաջին հերթին դա վերաբերում է իրավիճակի հնարավոր սրմանը Լեռնային Ղարաբաղում: Վերջին շրջանում այնտեղ հաճախակի են դարձել փոխհրաձգությունները, այդ թվում հրետանու կիրառմամբ, իսկ հակամարտության կողմերն իսկական սպառազինության մրցավազք են բացել: Իրադարձությունների նման զարգացումը կարող է կտրուկ հակադրել Մոսկվայի և Բաքվի շահերը` ընդհուպ մինչև միջամտություն պատերազմին Երևանի կողմից և 2008 թ. «վրացական սցենարի» կրկնություն: Իսկ դա հղի է հարաբերությունների էլ ավելի վատթարացմամբ Թուրքիայի հետ, քանի որ Մոսկվան ու Անկարան սատարում են հակամարտության տարբեր կողմերին` Հայաստանին և Ադրբեջանին համապատասխանաբար: Հետաքրքրական է, որ անմիջական սպառնալիքների թվում չկա Ուկրաինան, որն, ըստ փորձագետների, անցնում է սառեցված հակամարտությունների շարքը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |