Դավիթ Բաբայան. Ըստ երևույթին, Բաքվի մեջքին կանգնած են որոշ ուժեր, մասնավորապես` Թուրքիան

Դավիթ Բաբայան. Ըստ երևույթին, Բաքվի մեջքին կանգնած են որոշ ուժեր,  մասնավորապես` Թուրքիան

PanARMENIAN.Net - Սահմանում իրավիճակը լարված է, և հակառակորդը ոչ թե ինչ-որ հատվածներով է խախտում զինադադարը, այլ սահմանի գրեթե ողջ երկայնքով: Այս մասին ասել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, հայտնում է Panorama.am-ը:

«Հակառակորդը օգտագործել է ծանր զինատեսակներ, և որոշ տեղերում նաև թափանցելու փորձեր է կատարել, սակայն ստանալով համարժեք պատասխան, հետ է շպրտվել և ունի մեծ կորուստներ», - նշել է Դ. Բաբայանը: Վերջինս ընդգծել է` իրավիճակն այնպես է, որ նման լարվածություն չի եղել 1994թ-ից ի վեր:

«Մենք միշտ ասել ենք, որ Ադրբեջանի նման պահվածքը, նման աքլորությունը չի կարող լինել միայն Ադրբեջանի նախաձեռնությունը: Ըստ երևույթին` նրա մեջքին կանգնած են որոշ ուժեր` մասնավորապես` Թուրքիան: Այսպիսի զարգացումները, հատկապես` Վաշինգտոնում տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում, որտեղ քննարկվում են կարևորագույն հարցեր, իսկ Ալիևը գնում և հանդես է գալիս որպես ահաբեկիչ` արդեն ահազանգ են բոլորի համար», - հավելեց Դավիթ Բաբայանը:

«Այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---