Բորդյուժան քննարկել է իրավիճակի զարգացումը Ղարաբաղում նախարարներ Օհանյանի և Նալբանդյանի հետ

Բորդյուժան քննարկել է իրավիճակի զարգացումը Ղարաբաղում նախարարներ Օհանյանի և Նալբանդյանի հետ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ապրիլի 3-ին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի և ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի հետ: Քննարկվել է իրավիճակի զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում:

«Այսօր տեղի են ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր հեռախոսազրույցները ՀՀ ԱԳ նախարարի և ՊՆ ղեկավարի հետ, քննարկվել է իրավիճակի զարգացման դինամիկան հակամարտության գոտում»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնտեդինովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է իրավիճակին հակամարտութան գոտում՝ սպառիչ տեղեկատվություն ստանալով հայկական կողմից: Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում 2015-ի սեպտեմբերից:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ապրիլի 3-ին՝ ժամը 13:55-ին տեղեկացրել է, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով իրավիճակը տակավին մնում է լարված: Առավել ուժգին բախումներ են տեղի ունենում մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ հակառակորդին հասցնում են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:

Հաստատված տվյալներով այս հատվածում ադրբեջանական զինուժը կորցրել է 3 տանկ,ևս 2 տանկ և 1 ՀՄՄ հակառակորդն ապրիլի 3-ին կորցրել է հարավարևելյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ երեկ և այսօր՝ ադրբեջանական բանակը կորցրել է 14 տանկ և 5-ից ավելի այլ զրահատեխնիկա, այդ թվում՝ հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ): Ղարաբաղյան բանակը տվել է 1 տանկի կորուստ:

Մարտագծի հարավարևելյան ուղղությամբ ևս ընթանում են դիրքային թեժ մարտեր:

Հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդն իր անզորությունը փորձում է պարտակել խաղաղ բնակիչների, մասնավորապես Մարտակերտ քաղաքի վրա ՄՄ-21 ("Գրադ") հրթիռահրետանային կայանքից և 152 միլիմետրանոց հրետանային միջոցներից իրականացվող արկակոծումներով:

Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 35 վիրավոր, ավելի ուշ տեղեկացրել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Լևոնարխ բնակավայրի մատույցներում ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից հայտնաբերվել և ոչնչացվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբ, որի անդամների մի մասը, թողնելով դիակներ` նահանջել են:Ավելի ուշ Բաքվի ՊՆ-ն ընդունել է, որ մարտերում զոհվել է 12 զինծառայող: Ադրբեջանական կողմը նաև ընդունել է մեկ Մի-24 ուղղաթիռի և մեկ տանկի ոչնչացման փաստը:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանը կրակը չի դադարեցրել. Արկակոծվում է Մարտակերտը

ԱՄՆ Պետդեպը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խստորեն հետևել հրադադարի ռեժիմին

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---