Ադրբեջանն ընդունել է ևս 3 զինծառայողի զոհվելու փաստը

Ադրբեջանն ընդունել է ևս 3 զինծառայողի զոհվելու փաստը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտատարել է ապրիլի 3-ին ԼՂՀ Պաշտպաբության բանակի զորամիավորումների հետ մարտերում երեք զինծառայողի զոհվելու մասին:

Ադրբեջանի փաստացի ընդունել է 15 զինծառայողի զոհվելու փաստն ու չի հայտարարել ոչ մի վիրավորի մասին: Բաքվի կողմից նաև ընդունվել է 1 տանկ և 1 ուղղաթիռ կորցնելու փաստը:

Հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում, սակայն, առկա է մի քանի տասնյակ զոհված ադրբեջանցի զինվորների պատկերներ: Մասնավորապես, 21 դիակ է պատկերված Սեյսուլանի ուղղությամբ մարտերի արված տեսանյութում, ևս 9 դիակ՝ ապրիլի 2-ին չեզոք գոտում ընկած տարածքում, ևս երեքը՝ խոցված ուղղաթիռի տեսանկարահանման հետքերով, ևս մի քանի տասնյակ դիակներ են առկա տարբեր ուղղություններով ազատագրված դիրքերում արված լուսանկարներում: Ընդհանուր առմամբ, ըստ հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերի, Ադրբեջանն արդեն ունի 50-ից ավել զոհ: Ապրիլի 2-ի դրությամբ, ԼՂՀ ՊԲ գնահատականով, ադրբեջանական կողմի զոհերի թիվը մոտ 200 էր:

Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 18 տանկ ու հինգ զրահամեքենա:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավորվել է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, երեք տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---