ՊԲ կորուստները 4 օրում` 29 զոհ, 101 վիրավոր, 28 անհետ կորած

ՊԲ կորուստները 4 օրում` 29 զոհ, 101 վիրավոր, 28 անհետ կորած

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի հետ մարտերում զոհվել է Պաշտպանության բանակի 29 զինծառայող, 101-ը վիրավորվել է, ևս 28-ն անհետ կորած է:

Զոհվածներից 7-ը ու վիրավորներից 20-ը սպա ու ենթասպա են, 20 զոհված ու 81 վիրավոր՝ սերժանտ, պայմանագրային ու շարքային:

Այդ մասին է հայտարարել Ստեփանակերտում բրիֆինգի ժամանակ ՊԲ օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ: Խոցվել է 26 ադրբեջանական տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», 1 ինժեներական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ:

Ապրիլի 5-ի կեսօրից հայտարարվել է կրակի երկկողմանի դադարեցման մասին: Ադրբեջանը, սակայն, միևնույն է շարունակում է կրակել տանկերից, ականանետերից ու հրետանուց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---