ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է հանցագործություններ կատարած ադրբեջանցիների դիերի լուսանկարները

ԼՂՀ ՊՆ-ն   հրապարակել է հանցագործություններ կատարած ադրբեջանցիների դիերի լուսանկարները

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության նախարարությունն ապրիլի 6-ին հրապարակել է հերթական լուսանկարները, որոնցում երևում են հակառակորդի զինվորների դիերը:

Հաղարդագրության մեջ նշվում է, որ սպանվել են ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ հանցագործություններ կատարած մարդասպանները:

«Նրանք հայ զինվորների կողմից ոչնչացվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին», - նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ: Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

ԼՂՀ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ Ապրիլի լույս 2-ի գիշերվանից ապրիլի 5-ը ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի հետ մարտերում զոհվել է Պաշտպանության բանակի 29 զինծառայող, 101-ը վիրավորվել է, ևս 28-ն անհետ կորած է: Զոհվածներից 7-ը ու վիրավորներից 20-ը սպա ու ենթասպա են, 20 զոհված ու 81 վիրավոր՝ սերժանտ, պայմանագրային ու շարքային:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ: Խոցվել է 26 ադրբեջանական տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», 1 ինժեներական մեքենա, 2 ուղղաթիռ, 12 ԱԹՍ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---