Փոխնախարար. ԼՂՀ և ՀՀ միջև փոխօգնության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվում

Փոխնախարար.  ԼՂՀ և ՀՀ    միջև   փոխօգնության պայմանագիրը  վերջնական տեսքի է բերվում

PanARMENIAN.Net - ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական ոլորտում փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում: Այս մասին Գործադիրի ապրիլի 6-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Պետք է վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- պարզաբանել է փոխնախարարը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Միաժամանակ, նա նշել է, որ ԼՂՀ ճանաչման գործընթաց նախատեսված չէ Հայաստանի կողմից, գրում է Tert.am-ը:

«Իսկ պայմանագիրն այն փաստաթուղթն է, որն ընդգծում է. Լեռնային Ղարաբաղի հետ մեր հարաբերություններն իրավահավասարության վրա են»,- ասել է Քոչարյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերը կտրուկ սրվեց իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով:

Ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների 4 օր տևած թեժ մարտերում ոչնչացվել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է կրակի դադարեցման երկկողմանի համաձայնություն՝ բանակցային գործընթաց անցկացնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարար. Թալիշն ու Նոր Սեյսուլանը ՊԲ վերահսկողության տակ են

ԱԺ պատգամավորը կոչ է անում ՌԴ և Իսրայելի իշխանություններին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---