Նախագահ. ՀՀ-ն ցավ է զգում, երբ ՌԴ-ն զինում է Բաքվին, բայց ազդելու հնարավորությունը սահմանափակ է 6 ապրիլի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ հանդիպել է Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ առանձնազրույցից հետո Սարգսյանը և Մերկելը պատասխանել են լրագրողների հարցերին: Անդրադառնալով ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին՝ Սարգսյանը խոսել է, այդ թվում, ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին: «Մենք ցավ ենք զգում, երբ ոչ միայն Ռուսաստանը, այլև ՀԱՊԿ կառույցի անդամ որոշ երկրները զենք են վաճառում Ադրբեջանին, բայց բոլորդ էլ հասկանում եք, մեր կարողությունները սահմանափակ են՝ ազդելու որոշման վրա», - շեշտել է նախագահը: Նա նկատել է, որ Ադրբեջանն ունի ավելի լավ զինատեսակներ, բայց, ըստ նախագահի, ուժը զինատեսակի ժամանակակից լինելու մեջ չէ ամբողջովին: «Ուժն այն հավատի մեջ է, որ կա ղարաբաղցիների ու, ընդհանրապես, հայ ժողովրդի մեջ. ամեն գնով պաշտպանել մեր հայրենիքը: Այս երեք օրվա իրավիճակը ցույց տվեց, թե ով ինչպես է կռվում, թե ադրբնեջանցիներն ինչքան կորուստներ ունեն, իսկ մենք ինչքան, թե ինչպես ենք տեղեկացնում հանրությանը կորուստների ու այլ տվյալների մասին», - ասել է Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Ղարաբաղի ժողովուրդն ուզում է այն, ինչի համար միշտ պայքարել են գաղութացված մյուս ժողովուրդները: «Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ, նրանք այլ ցանկություն չունեն», - շեշտել է նա: Նախագահն անդրադարձել է նաև փախստականների հարցին՝ նշելով, որ դժվարանում է ԵՄ-ի քայլերին գնահատական տալ: «Իրավասու էլ չեմ, փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, քանի որ Սիրիայում ու Մերձավոր արևելքում հայկական համայնքներ կային, ու այս ընթացքում ՀՀ-ն ընդունել է 20.000-ից ավելի սիրիահայերի: Մեզ համար այդ խնդիրների լուծումը բարդ է», - ասել է նախագահը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր, ևս 28-ն անհետ կորած է: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |