ՊԲ նոր տվյալները. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած

ՊԲ նոր տվյալները. 32 զոհ, 121 վիրավոր, 25 անհետ կորած

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախի Պաշտպանության բանակի ու Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մարտերում զոհվել է 32 հայ զինծառայող, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած է:

Այդ մասին է հայտարարել Ստեփանակերում ճեպազրույցի ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը:

Նա հայտնել է նաև, որ ապրիլի 6-ի ընթացքում կրակի դադարեցման ռեժիմը մի քանի անգամ խախտվել է:

Զոհերի քանակի աճը կապված է անհետ կորածների ցուցակի ճշգրտման հետ: Մեկնաբանելով Քարվաճառում 2 զինծառայողի զոհվելու հետ կապված միջադեպը, Առուստամյանն ասաց, որ ծառայողական քննություն է տարվում՝ պարզելու բոլոր մանրամասները:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Կարդացեք նաև. ՊՆ-ն հրապարակել է ևս մի քանի զոհված զինծառայողի անունները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---