Տարածաշրջանային լաբորատորիա է բացվել Տավուշում. ՀՀ-ում ԱՄՆ-ի ամենամեծ ծրագրերից մեկն է

Տարածաշրջանային լաբորատորիա է բացվել Տավուշում. ՀՀ-ում  ԱՄՆ-ի ամենամեծ ծրագրերից մեկն է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիա է բացվել Իջևանում: Մասնակցել ենՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալության ներկայացուցիչ Լանսբ Բրուքսը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, պաշտոնատար այլ անձինք:

«ՀՀ-ն բնակչության առողջության պահպանումը համարելով գերակա խնդիր` շարունակաբար և հետևողականորեն զարգացնում է հանրային առողջապահական կարողությունները: Այսօր աշխարհի մեծաթիվ երկրների համար օրակարգային են էկոլոգիական ռիսկերը, արտակարգ իրավիճակները, վաղաժամ հաշմանդամության և մահվան պատճառ հանդիսացող ոչ վարակիչ և նորահայտ վարակիչ հիվանդությունները, համաճարակաբանության երկրամասային տեղաշարժերը և այլ գործոններ», ասել է Արմեն Մուրադյանը` այս համատեքստում կարևորելով լաբորատոր համակարգի դերը, միջազգային ժամանակակից մոտեցումներին համահունչ դրա զարգացման միտումները:

«Ես վստահ եմ, որ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիան, հարմարավետ պայմաններն աշխատանքային նոր լիցք ու ոգևորություն կհաղորդեն կենտրոնի մասնագետներին»,- ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` բոլորի անունից շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը և ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալությանը արդյունավետ գործակցության համար:

Դեսպան Ռիչարդ Միլսը նշելով, որ այս ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ` Հայաստանում ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է` շեշտել է, որ Տավուշի մարզի տարածաշրջանային լաբորատորիան Կենսաբանության ոլորտում ներգրավմանգործակցային ծրագրի (ԿՈՆՀԾ-ի) կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արդիականացվող մի շարք տարածաշրջանային և կենտրոնական լաբորատորիաներից առաջինն է։

«Հաշվի առնելով 21-րդ դարի մարտահրավերները, երբ նոր ի հայտ եկող կենսաբանական սպառնալիքները զգալի ռիսկ են հանդիսանում գլոբալ առողջապահական անվտանգության համար, այս ծրագիրը խիստ կարևոր նշանակություն ունի մեր երկու երկրների համար»,-ընդգծել է դեսպանը:

ԿՈՆՀԾ ծրագրի շրջանակում այժմ ավարտում են Գյումրիում նմանատիպ տարածաշրջանային լաբորատորիայի վերանորոգման աշխատանքները, իսկ 2017-ին կավարտի ևս երեք կենտրոնի կառուցումը Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---