ՌԴ-ն ուսումնասիրում է ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմանը մասնակցելու հնարավորությունը

ՌԴ-ն ուսումնասիրում է ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցմանը մասնակցելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը նախկինի պես ուսումնասիրում է Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցելու հնարավորությունը: Այդ մասին ասվում է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Երևան աշխատանքային այցի փաստաթղթերում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առաջին պլան է դուրս գալիս փոխգործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում:

Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման ապահովման գործում աջակցության հետ մեկտեղ, ռուսական կողմն ուսումնասիրում է մասնակցության հնարավորությունը նոր էներգաբլոկի կառուցմանը»,-ասվում է փաստաթղթում:

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

Հայաստանը մտադիր է կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար կպահանջվի մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2026-ի սեպտեմբերը:

Ընթերցեք նաև.Զախարյան. Նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել մինչև 2027 թ.

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---