ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուղիղ բանակցություններ պետք է սկսեն

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն ուղիղ բանակցություններ պետք է սկսեն

PanARMENIAN.Net - Հարկավոր է համոզել ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղիղ բանակցություններ սկսել, չնայած, որ ֆոնը դրա համար հիմա այնքան էլ լավը չէ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա հեռուստակամրջի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հիմա դժվար է խոսել ինչ-որ հեռանկարների մասին: Հիմա ամենագլխավորը հրադադարը պահպանելն է, կարևոր է նաև համոզել կողմերին երկխոսություն սկսել, թեև, ինչպես Երևանում նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, անշուշտ, ֆոնն այդպիսի խոսակցության համար լավագույնը չէ: Սակայն, այնուամենայնիվ, ամենածանր տարիներին, 90-ականներին, երբ, ըստ էության, դա լայնածավալ առճակատում էր, հաջողվեց պայմանավորվել որոշ սկզբունքների մասին, որոնք թույլ տվեցին սկսել Մինսկի գործընթացը և մեխանիզմներ ստեղծել շփման գծում հրադադարի պահպանման համար»,-ասել է Լուկաշևիչը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 44 զոհ, 122 վիրավոր: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել:

Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Ընթերցեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---