Արցախում վիրավորված երեխաների վիճակը կայուն է. Շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակ

Արցախում վիրավորված երեխաների վիճակը կայուն է. Շուտով կտեղափոխվեն հիվանդասենյակ

PanARMENIAN.Net - Հակառակորդի կողմից ապրիլի 2-ին ԼՂՀ Մարտունու շրջանի պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն է միջին ծանրության: Այդ մասին հայտնել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, փոխանցում է Tert.am-ը:

Նա տեղեկացրել է, որ երեխաներից մեկին՝ Վարդան Անդրեասյանին վիրահատել են երկրորդ անգամ, մյուսի՝ Գևորգ Գրիգորյանի վիճակը կայուն է:

«Ապրիլի 11-ին արդեն երեխաները կտեղափոխվեն հիվանդասենյակ, մի քանի օր անց՝ դուրս կգրվեն»,-ասել է բուժմիավորման տնօրենը:

Ապրիլի 2-ի հրթիռահրետակոծության ժամանակ ստացած վնասվածքից զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը։

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 81 հոգու զոհվելու, ևս 6 հոգու անհետ կորախների տեղեկությունը հաստատող փաստերը: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմից զոհվել է 46 զինծառայող, 122-ը վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---