Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ը կայցելի Հայաստան

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու հրավերը, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:

Այդ մասին է հաղորդում Մայր Աթոռի մամուլի բաժինը:

2013-ի մայիսին հայ կաթոլիկների առաջնորդ Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ կցանկանար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ և մասնակցել ոգեկոչման արարողությանը: Այցը չստացվեց, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցեց Վատիկանում` Հայոց ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարի երեք սարսափելի աղետներից մեկը: Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել է աննախադեպ: Թուրքական կողմն ամեն կերպ փորձել է խաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---