Բողոքի ցույց Ամստերդամում՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի

Բողոքի ցույց Ամստերդամում՝  ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի

PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ի երեկոյան Ամստերդամի Դամ հրապարակում հարյուրավոր նիդերլանդահայեր բողոքի ցույց անցկացրեցին՝ դատապարտելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի:

Դեռ ապրիլի 8-ին Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին էին փոխանցվելԼեռնային Ղարաբաղի դեմ գործադրվող բռնությունների դեպքերով մտահոգությունները, գրում է Aravot.am-ը:

Ցույցի մասնակիցները կրում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախահարձակ գործողությունները դատապարտող ցուցապաստառներ, վայրենի մեթոդներով խոշտանգված անմեղ, ծեր ու անպաշտպան մարդկանց, երեխաների ու ավերված բնակավայրերի լուսանկարներ: «Ես եմ Արցախը», «Մենք ենք Արցախը», - վանկարկում էին մասնակիցները:

Հնչեցին դատապարտող ելույթներ: Շատ մասնակիցներ ցանկություն են հայտնել գումարով օգնել Ղարաբաղին:

Ապրիլի 5-ին Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի է ունեցել «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության հանրահավաքը: Մասնակիցների ձեռքերին կային «Ղարաբաղը մերն է», «Ալիևը խաղաղության թշնամին է» լոզունգներով պաստառներ:

Հանրահավաքից հետո երիտասարդները փորձել են ավելի մոտենալ դեսպանատանը, սակայն Փարիզի ոստիկանությունը կենդանի պատ կազմելով և արցունքնաբեր գազ օգտագործելով խոչընդոտեց երիտասարդներին: Ոստիկանների թիվն աճում էր, բողոքի ցույցի մասնակիցները բռնությունից և անախորժություններից խուսափելու համար որոշել են դադարեցնել իրենց երթը դեպի դեսպանատուն:

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց նախատեսված է հանրահավաք անցկացնել նաև ապրիլի 9-ին: Ապրիլի 5-ին բողոքի ցույց են անցկացրել նաև Ավստրիայի հայ ակտիվիստները Վիեննայի Հոֆբուրգի պալատի մոտ, որտեղ տեղի էր ունեցել ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի հատուկ նիստը: Մոտ 150 մարդ պահանջել է դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է Ռիա Նովոստին:

Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին բողոքի ցույցով են դիմավորել (թարմացված)

Հայ երիտասարդը՝ ընդդեմ Լոնդոնում ադրբեջանցիների բողոքի ցույցի

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---