Ադրբեջանը հետախուզական նպատակով ԱԹՍ-ներ է օգտագործել շփման գծում

Ադրբեջանը հետախուզական նպատակով ԱԹՍ-ներ է օգտագործել շփման գծում

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:

Որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:

Ապրիլի 11-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը՝ բացառությամբ մի շարք դեպքերի:

Մասնավորապես ժամը 11:40-ի սահմանում՝ մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17)՝ հայկական դիրքերի վրա արձակելով 10 կրակոց: Ժամը 18:45-ի սահմանում կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտվել է նաև Չայլու-Մատաղիս ուղղությամբ, որտեղ հակառակորդն օգտագործել է 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Նույն ժամանակահատվածում, ՊԲ հետախուզության տվյալներով, ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող որոշ հատվածներում արձանագրվել է զորքերի տեղաշարժ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---