Սպանված 95 ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը հաստատվել է

Սպանված 95 ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը հաստատվել է

PanARMENIAN.Net - Բաքվին չի հաջողվում թաքցնել ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինուժի միջև ծավալված մարտերում կորուստների թիվը:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը կորցրել է մարտերում 31 զինծառայող: Բեռլինում գործող Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Բաքվի բռնաճնշումներից փախած ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլին, ապրիլի 12-ն հրապարակել է ադրբեջանական զոհերի մասին թարմացված տվյլաներ, համաձայն որոնց՝ հայտնի է մարտական գործողությունների ընթացքում սպանված 95, զինծառայողի անուն:

Նրանցից 51-ը ժամկետային է, 22 հոգին՝ սպա, 11-ը՝ ենթասպա, 11-ը՝ պայմանագրային:

Բացի այդ, 39 զինծառայող վիրավորվել է (Բաքուն վիրավորների մասին տվյալներ առհասարակ չի հաղորդում):

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---