Ադրբեջանական տարածքում հայ զինծառայողի մարմին է գտնվել

Ադրբեջանական տարածքում հայ զինծառայողի մարմին է գտնվել

PanARMENIAN.Net - Ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել է իրենց մոտ գտնվող մեկ զինծառայողի մարմնի մասին:

Այդ մասին է հայտնել Yerkir.am-ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

«Հիմա բանակցություններ են գնում` մարմինը վերադարձնելու համար: Թե ե՞րբ կլինի վերադարձը, դեռևս չենք կարող ասել, այժմ դեռևս բանակցությունների փուլում է գործընթացը: Մենք չգիտենք խոսքն իսկապե՞ս մեր զինծառայողի մասին է, թե՞ ոչ: Մարմինը փոխանցելուց նոր պարզ կլինի, բայց հայտնի է, որ մենք ունենք մեկ անհայտ կորած զինծառայող»,- ասաց Քոչարյանը:

Ապրիլի 2-ից 5-ն ընթացած ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն ուներ 19 անհայտ կորած, ադրբեջանական կողմը վերադարձրել է 18-ի մարմինները: Անհայտ կորած է համարվում կապիտան Արգիշտի Գաբոյանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---