ԵՏՄ միջկառավարական հաջորդ նիստը կկայանա Երևանում

ԵՏՄ միջկառավարական հաջորդ նիստը  կկայանա Երևանում

PanARMENIAN.Net - Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հերթական նիստն անցկացվելու է մայիսի 20-ին՝ Երևանում։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը:

«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ կողմերի տեսակետներըպետք է հստակեցվեն, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես, մենք պայմանավորվեցինք, որ Միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի ընթացքում՝ Երևանում, վերադառնալ նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգային հարցին։

Երևանում շարունակվելու է նաև երկաթուղային փոխադրումների հարցի քննարկումը»,- նիստին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Մոսկվայում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատկապես կարևորվել է ԵԱՏՄ-Չինաստան ձևաչափում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկխոսության և տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու հարցը:

Նիստի ավարտին ստորագրվել են մի շարք որոշումներ՝ աշխատանքային ընթացակարգերով:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Ապրիլի 12-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ապրիլի 12-13-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում՝ մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին: Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին: Եթե ԵՏՄ անդամ-երկրներից մեկը հրաժարվում է մասնակցել վարչապետների խորհրդի նիստին, ապա նիստը չի կայանում կամ տեղափոխվում է:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---