Ուորլիք. Համանախագահող երկրները կողմերին կոչ են արել անհապաղ բանակցություններ սկսել![]() 14 ապրիլի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և համանախագահող երկրները միասնական դիրքորոշում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերջին սրման հարցում ԱՄՆ առավել ակտիվ ներգրավման անհրաժեշտության մասին կարծիքներին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ըստ նրա, միջնորդներն ու համանախագահող երկրները կոչ են արել կողմերին միջոցներ ձեռնարկել պահպանելու համար կրակի դադարեցումը և անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջլ: «Այս ուղերձները հզորացնելու համար, մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ, մենք պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել նրանց` հակամարտության խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |