Հալեպի քրիստոնեական թաղամասն ահաբեկիչների կրակի տակ է

Հալեպի քրիստոնեական թաղամասն ահաբեկիչների կրակի տակ է

PanARMENIAN.Net - Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները խախտել են զինադադարը՝ տասնյակ հրթիռներ արձակելով քաղաքի տարբեր շրջանների վրա, հայտնում է Tert.am-ը Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջի վրա հղումով։

Ականանետերից կրակ է բացվել Միդան թաղամասի վրա, որտեղ հիմնականում հայեր են ապրում և քրիստոնյա արաբներ, գրում է Russia Today-ը:

Ապրիլի 14-ի առավոտյան հրթիռակոծվել են Հալեպի Թելեֆոն Հաուայի, Վիլլաներ, Նոր Գյուղ, Սուլեյմանիե, Ճապրիե, Մեյսելուն, Սուլեյման ալ-Հալաբի, Շեյխ Մաքսուդ և այլ թաղամասեր:

Արձակված հրթիռների պայթյունների հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։

Հալեպում ռումբերի ու հրթիռների պայթյուններն ու ավերածությունները շարունակվում են: Պայթյունները նյութական մեծ վնասներ են հասցրել բնակարաններին, գործատեղիներին, մոտակայքում կայանված մեքենաներին՝ քաղաքում տարածելով վախի ու սարսափի մթնոլորտ։

Ապրիլի 9-ին ականանետային գնդակոծության հետևանքով Շեյխ Մահսուդ թաղամասում զոհվել էր 18 խաղաղ բնակիչ, վիրավորվել` 61-ը: Ապրիլի 6-ին Հալեպը գրոհել էր «Ջեբհաթ ան Նուսրայի» մոտ 1500 գրոհային, 3 տանկի և գնդացիրներով 20 ավտոմեքենայի աջակցությամբ: Այդ շրջանում են գտնվում քրդական աշխարհազորի դիրքերը: Զոհվել էր 18 խաղաղ բնակիչ, զոհվածների թվում կային նաև երեխաներ, 11 քուրդ աշխարհազորային, վիրավորվել է 36 մարդ:

Ընթերցեք նաև. «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհի հետևանքով Հալեպում խաղաղ բնակիչներ են զոհվել

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---