Բասկերի երկրի խորհրդարանը դատապարտել է ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան

Բասկերի երկրի խորհրդարանը դատապարտել է  ԼՂՀ դեմ  Ադրբեջանի ագրեսիան

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանին ԼՂՀ դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծելու համար:

Խորհրդարանը նաև սատարել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Բանաձևում մասնավորապես նշվում է բանակցություններում ԼՂՀ մասնակցության, միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը։ Բանաձևին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկայացված բոլոր հիմնական ուժերը։

2014-ին Բասկերի երկրի խորհրդարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Սեպտեմբերի 12-ին Եվրամիության տարածքային խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ փաստաթուղթ է ընդունել, ըստ որի աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործմանը: Այս մասին հայտնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը:

Բասկերի Խորհրդարանի՝ ընդունած փաստաթուղթը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ժողովրդավարության սկզբունքներին հավատարմությունը, անկախ ստեղծված բարդ իրավիճակի: Այն նշում է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ընտրել սեփական ապագան, մասնավորապես իր ինքնորոշումը, որն առանցքային տարր է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցային գործընթացի համար: Ընդունած փաստաթուղթը շեշտում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի Խմբի հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---