ԿԽՄԿ ներկայությամբ հետազոտված ադրբեջանցի զինվորներիի դիերի վրա անարգանքի որևէ հետք չի հայտնաբերվել

ԿԽՄԿ ներկայությամբ հետազոտված ադրբեջանցի զինվորներիի դիերի վրա անարգանքի որևէ հետք չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված հաղորդագրությանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի՝ ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված հայտարարության առնչությամբ, որտեղ ասվում է, թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնված զոհված ադրբեջանցի զինծառայողների մարմինների վրա իբր հայտնաբերվել են անարգանքի հետքեր, անհրաժեշտ ենք համարում հայտարարել հետևյալը.

Մինչ փոխանակման իրականացումը բոլոր զոհվածների մարմինները հետազոտվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ: Ադրբեջանցի զինծառայողների դիակների վրա չի հայտնաբերվել ու չի արձանագրվել անհարգալից կամ դաժան վերաբերմունքի որևէ հետք»։

Հայտարարության մեջ նշվում է, որ զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացումից հինգ օր անց հնչեցվող անհիմն մեղադրանքներով Ադրբեջանը ցինիկորեն փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը և խուսափել պատասխանատվությունից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության ու զինծառայողներ հանդեպ ադրբեջանական բանակի կողմից իրագործված ռազմական հանցագործությունների, այդ թվում և զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքի ու դիակապտության բազմաթիվ դեպքերի համար, որոնց մասին ղարաբաղյան կողմը ծանուցել էր ավելի վաղ։

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Դրանում մասնավորապես ասվում է, որ համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի:

Ապրիլի 12-ի ԼՂՀ ԱԳՆ հայտարարությանմեջ ասվում է, որ ապրիլի 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական հանցագործություններով, պատերազմի օրենքների ու սովորույթների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը քայլեր է ձեռնարկում ուղղված միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին իրազեկելու Ադրբեջանի զինված ուժերի անմարդկային արարքների այս աղաղակող փաստերը և հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործությունների մեղավորները ոչ միայն խստագույնս դատապարտվեն, այլև ենթարկվեն պատասխանատվության։

Ընթերցեք նաև. ԼՂՀ ԱԳՆ. Հետամուտ կլինենք, որ Բաքվի ռազմական հանցագործությունների մեղավորները պատասխանատվություն կրեն

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---