Եվրահանձնաժողովի նախագահը` Ադրբեջանին. Դադարեք կրակել

Եվրահանձնաժողովի նախագահը` Ադրբեջանին. Դադարեք կրակել

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր ԵԽԽՎ նիստում կոչ է արել Ադրբեջանին դադարեցնել կրակոցները ղարաբաղյան հակամարտության գոտում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Ըստ նրա, Յունկերը շատ կարճ է պատասխանել ադրբեջանցի պատվիրակի հարցին ղարաբաղյան հակամարտության մասին: «Ես միայն մեկ բան կարող եմ ասել Ադրբեջանին. դադարեք կրակել, դադարեցրեք մարտական գործողությունները»,-ասել է Յունկերը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ընթերցեք նաև. Արցախում հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---