Մամուլի ազատության վարկանիշ. ՀՀ-ն առաջ է անցնում ԵՄ որոշ երկրներից![]() 20 ապրիլի 2016 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 74-րդ տեղն է զբաղեցրել Մամուլի ազատության վարկանշային աղյուսակում` 180 երկրի թվում։ «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել 4 հորիզոնականով: Հատկանշական է, որ մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ԵՄ անդամ որոշ պետություններ` Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ): Ադրբեջանը 163-րդ հորիզոնականում է, նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է ցուցանիշը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը: Թուրքիան 151-րդն է, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։ Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան վարկանիշի առաջատարն է 2010թ.։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են, ինչպես և նախորդ տարի, Թուրքմենստանը, ԿԺԴՀ-ն և Էրիթրեան: Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ, ուժեղացել է լրագրողների հանդեպ ճնշումը իշխանությունների և մասնավոր բիզնեսի կողմից: «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը հիմնվել է Փարիզում 1985-ին։ Նպատակն է՝ պայքարել ինտերնետում գրաքննության դեմ, լրագրողների խոսքի ազատության համար։ Ամեն տարի ընկերությունը հրապարակում է «Ինտերնետի թշնամի» երկրների ցուցակը։ Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |