Ամերիկացի հաղորդավարը հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին

Ամերիկացի հաղորդավարը հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Ամերիկացի հաղորդավար, «Էմմի» մրցանակի հավակնորդ Լաուրա Մաքքենզին իր հաղորդաշարի մեկժամյա հատուկ թողարկում է պատրաստել` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կոչվում է «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը. Հայաստան»: Հաղորդումը եթեր դուրս կգա ապրիլի 23-ին ԱՄՆ հիմնական ալիքներով, այդ թվում Լոս Անջելեսի Կանալ 5 KTLA-ով, հայտնում է PR Newswire-ը:

Հատուկ թողարկման մեջ Մաքքենզին կպատմի իր բացահայտումների մասին Հայաստանում. Երևանի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Գառնիի տաճարի, Տաթևի վանքի մասին` աշխարհի ամենաերկար ճոպանուղիով: Բացի այդ, հաղորդավարը ներկայացնում է տեղի շուկաները, սովորում է ազգային խոհանոցի ուտեստներ պատրաստել, փորձում է ուժերը գորգագործության արվեստում:

Լաուրա Մաքքենզին ԱՄՆ ամենահայտնի հեռուստատեսային փորձագետն է ճամփորդությունների ոլորտում: Նա տասնյակից ավելի պարգևների է արժանացել, այդ թվում երկու անգամ հավակնել է «Էմմի» և «Գրեյսի» մրցանակներին «Լաուրա Մաքքենզիի ուղեցույցը» հաղորդաշարի համար: Նա ուղևորությունների մասին 42 տեսաթողարկումների հեղինակ է, մասնակցում է հայտնի ամերիկյան թոկ-շոուներին որպես ճանապարհորդությունների փորձագետ: 1989 թվականից Մաքքենզին նաև հանդես է գալիս որպես դերասան կինոնկարներում և հեռուստատեսային շոուներում:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---