Wall Street Journal-ը Ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդ է տպագրել![]() 21 ապրիլի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Wall Street Journal-ը գովազդային արշավ է անցկացրել Թուրքական խմբի համար, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Sputnik-ը, ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են: Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»: Կայքը նաև պնդում է, թե զանգվածաբար սպանված մարդիկ հավաքական առումով մեղավոր էին «հողին դավաճանելու մեջ»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |