Wall Street Journal-ը Ցեղասպանությունը ժխտող թուրքական գովազդ է տպագրել21 ապրիլի 2016 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Wall Street Journal-ը գովազդային արշավ է անցկացրել Թուրքական խմբի համար, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Sputnik-ը, ապրիլի 20-ին լույս է տեսել WSJ թերթի համարը, որտեղ ամբողջ էջով մեկ «Ճշմարտությունը հավասար է խաղաղության» բառերով և երեք ձեռքի պատկերով գովազդ է հրապարակված` ձեռքերը ներկված են թուրքական, հայկական և ռուսական դրոշների գույներով: Թուրքական ձեռքը խաղաղության նշան է ցուցադրում, հայկականի ու ռուսականի մատները խաչած են: Գովազդը հղում է կատարում Fact Check Armenia կայքին, որը 1,5 մլն հայերի սպանությունը օսմանցի թուրքերի կողմից ներկայացնում է որպես հայկական «քարոզչություն»: Կայքը նաև պնդում է, թե զանգվածաբար սպանված մարդիկ հավաքական առումով մեղավոր էին «հողին դավաճանելու մեջ»: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |