Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացրել

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացրել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մերսին նահանգի Աքդենիզ շրջանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Միջոցառումը կազմակերպվել է ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP) և «68-ականներ» նախաձեռնության կողմից:

«101 տարի առաջ և հետո չփոփոխվող պետական մտածողությունն ու հայ հեղափոխական գործիչ Փարամազը» խորագիրը կրող միջոցառմանը որպես բանախոսներ հանդես են եել գրող Քադիր Աքընը և լրագրող Արիս Նալջըն:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վերոհիշյալ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, Աքդենիզի ՏԻՄ ղեկավարներ, «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության (ՃՍԿ - ESP) և «Հեղափոխական կուսակցության» (ՀԿ- DP) ներկայացուցիչները, թուրքական Dicle-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Աքընը շեշտել է, որ թուրքական ղեկավարությունը միշտ վարել է ցեղասպանության և կոտորածների քողարկման, կոծկման քաղաքականություն:

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի կողմից ներկայացված նախընտրական ծրագրում նշվում էր, որ ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշապաստառ՝ Մարսելում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---