Վիգեն Սարգսյան. Փորձում ենք հասկանալ՝ ի՞նչն էր սխալ, որ ցեղասպանությունները շարունակվում են23 ապրիլի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Պատմության յուրաքանչյուր էջ ունի իր պատմությունը, հայերի պատմությունը նաև ողբերգական էջեր է պարունակում։ Այդ մասին ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը 100 Lives և «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում մեկնարկած Aurora dialogues քննարկումների շրջանակում, հայտնում է «Երկիրը»: Նա հիշեցրել է, որ 2015-ին նշում էինք Ցեղասպանության 100–րդ տարելիցը և 4 սյուների վրա էր դրված Ցեղասպանության 100-րդ տարելիցի անելիքները. «Շնորհակալությունը, երախտագիտությունն այն մարդկանց հանդեպ, որոնք փրկեցին մի շարք հայերի, վերականգնումն ազգի և միջազգային պայքարը Ցեղասպանություն հանցագործության դեմ»: «Կարևոր էր Հայաստանը որպես հարթակ դիտարկել այն բոլոր ազգերի համար, որոնք երբևէ ցեղասպանության են ենթարկվել, որպեսզի նրանք կարողանային իրենց ձայնը բարձրացնել։ Այս առումով մենք համագործակցել ենք Ցեղասպանության միջազգային ընկերակցության հետ, և մենք որոշեցինք, որ յուրաքանչյուր երկու տարին մեկ ցեղասպանությունների մասին համաժողով անցկացվի Հայաստանում»,-ասել է Սարգսյանը։ Նա նշել է, որ Ցեղասպանության կոնտեքստում փախստականների մասին չենք մոռանում, քանի որ նրանք վկան են ցեղասպանությունների, և նրանց իրավունքներն իրականում պաշտպանված չեն։ Սարգսյանի գնահատմամբ՝ դժվար է պատկերացնել, որ այս դարում կարելի է շարունակել նման ոճրագործությունները. «Փախստականների թեման մեզ համար ցավալի թեմա է, քանի որ նրանք, որոնք Հայաստան են տեղափոխվել Սիրիայից, թոռներն են Հայոց ցեղասպանության նահատակների։ Մենք փորձում ենք աջակցել սիրիացի փախստականներին, ինչպես նաև հասկանալ՝ ինչն է սխալ արվել, որ մինչ օրս էլ շարունակվում են ցեղասպանությունները»: The Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակը 100 LIVES նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով և դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարածներին պարգևատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում։ 2016թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք արարողությանը Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին հաղթողին կհանձնի անդրանիկ «Ավրորա» մրցանակը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |