ԱԳ փոխնախարար. Ի՞նչ բանակցություններ կարող են տարվել, երբ կրակում են

ԱԳ փոխնախարար. Ի՞նչ բանակցություններ կարող են տարվել, երբ կրակում են

PanARMENIAN.Net - Սեղանին այս պահին դրված են այն խնդիրները, որոնք վերաբերում են 1994 և 1995 թվականներին կնքված զինադադարի ռեժիմի ամրապնդմանը: Այդ մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով լրագրողների հարցին տարածքները հանձնելու հավանականության մասին լուրերին, հայտնում է Tert.am-ը:

«Խոսքը վերաբերում է 2011 թվականին ԵԱՀԿ կողմից արված առաջարկություններին, այն է՝ դիպուկահարների հետ քաշումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, եթե անհրաժեշտ է, նաև սարքավորումների տեղադրումը: Մի խոսքով, շատ պարզ է: Երբ որ կրակում են՝ ի՞նչ բանակցությունների, ի՞նչ փաստաթղթերի մասին կարող է խոսք լինել»,- ասել է փոխարտգործնախարարը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջին օրերին անընդհատ խախտվում է՝ փոխարտգործնախարարը մանրամասնել է, որ կան երկու տիպի խախտումներ՝ խախտումներ, որոնք անընդունելի են, բայց վերջին շրջանում, կարծես, ավանդույթ են դարձել, և ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը եղավ ապրիլի 2-5-ը:

«Ես պետք է հիշեցնեմ, որ 1994 թվականին կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագրում գրված է, որ կողմերը եկան համաձայնության ոչ միայն կրակի դադարեցման հարցի վերաբերյալ, այլ վերջ տալու ռազմական գործողություններին: Ամեն դեպքում ո՛չ կրակի դադարեցման վերաբերյալ խախտումներն են ընդունելի, ո՛չ էլ ռազմական գործողությունների վերսկսումը»,- շեշտել է նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է:

«Բնական է, որ այդ հարցում հայությունը՝ որպես ամենադաժան ցեղասպանությունը տեսած ազգ, պետք է լինի առաջին շարքերում»,-ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հայկական կողմն ունի 78 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ:

Ընթերցեք նաև. ԱԳ նախարար. Լավրովը Երևանում ԼՂ կարգավորման վերաբերյալ ոչ մի առաջարկ չի ներկայացրել

 Ուշագրավ
Ցույցին մասնակցող ուսանողները համալսարանների ներսում բերաները կապած «խոսում են» միայն պաստառների միջոցով
Հայաստան կմեկնեն դեսպանությունում ցուցակագրված 254-ից 360 համարի ներքո նշված քաղաքացիները
Նշվում է, որ մինչև ապրիլի 15-ը՝ ժ. 22։00-ն սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ տեղաշարժը հսկելու համար
Քննարկվել են հնարավոր հետագա քայլերը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները