The Guardian-ից մինչև The Independent. Aurora Prize-ը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

The Guardian-ից մինչև The Independent. Aurora Prize-ը՝ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում

PanARMENIAN.Net - Միջազգային մամուլն անդրադարձել է ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած Aurora Prize մարդասիրական մրցանակի շնորհման արարողությանը։

Մարգարիտ Բարանկիցեն հռչակվել է «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր փրկելու համար:

«Փախստականները ձեր և ինձ նման մարդիկ են»,- The Guardian-ը մեջբերել է դերասան, Aurora Prize-ի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի խոսքերը, երբ նա կոչ է արել մարդկությանն ավելին անել պատերազմից և հետապնդումներից փախչող մարդկանց օգնելու համար, գրում է Tert.am-ը։

Թերթը գրում է, որ օսկարակիր դերասանն իր խոսքում անդրադարձել է իր նախնիների դժվարին ճանապարհին, երբ 19-րդ դարում նրանք փախել են Իռլանդիայում տիրող սովից։ Այնուհետ նա կոչ է արել մարդկանց հավատալ, որ նրանք կարող են փոփոխություն իրականացնել:

The Guardian-ը նշում է, որ Քլունին Երևանում էր իրենց կյանքն ուրիշներին փրկելու համար վտանգած մարդկանց նվիրված Aurora մրցանակը հանձնելու համար, և հավելում, որ նա մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված արարողությանը և կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Նշվում է, որ Քլունին իր խոսքում անդրադարձել է փախստականների համաշխարհային ճգնաժամին։

The Independent-ը գրում է, որ Քլունին ոգեկոչել է 1915-ին սպանված ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակը՝ հանձնելով մրցանակ Բուրունդիից կնոջը, ով քաղաքացիական պատերազմի ժամանակ ապաստան է տրամադրել հազարավոր որբերի։ Լրատվամիջոցն անուհետև նշում է, որ «1915 թվականի ապրիլի 24-ին հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին կոտորածն է համարվում»։ The Independent-ը նշում է, որ մրցանակը հանձնելուց առաջ Քլունին հիշեցրել է Հիտլերի խոսքերը. «Ո՞վ է հիշում հայերին»:

«Ամբղջ աշխարհը»,- ասել է նա։

The Huffington Post-ը հայտնելով Քլունիի կողմից հանձնված մրցանակի մասին՝ գրում է, որ կիրակի երեկոյան միջոցառումը եզրափակում էր մարդասիրական խնդիրների, այդ թվում՝ սիրիացի փախստականների ճգնաժամի վերաբերյալ քննարկումները։

Լրատվամիջոցը մեջբերում է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի խոսքերը, ով ասել է, որ Մեծ Բրիտանիայի խոստումը՝ հաջորդ հինգ տարիներին 20 հազար փախստական ընդունելու մասին, «ծիծաղելի» է։

Համեմատելով Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգների հետ, որն ընդունել է միայն 3000 փախստական, նա ասել է. «Մենք պետք է շնորհավորենք Մեծ Բրիտանիային 20 հազարի համար: Բայց 20 հազարը, միևնույն է, ծիծաղելի է»։

Լրատվամիջոցն այնուհետև մեջբերում է 100 LIVES նախաձեռնության մեկ այլ հիմնադիր Նուբար Աֆեյանի խոսքերը. «Հայաստանն արդեն ընդունել է Սիրիայից 20.000 փախստական, այնպես որ խելամիտ կլինի կարծել, որ Մեծ Բրիտանիան կարող է դրանից ավելին անել»։

The Huffington Post-ն այնուհետև ներկայացնում է «Ավրորա» մրցանակը և նշում, որ 100 LIVES նախաձեռնության կողմից հիմնված այդ մրցանակը հիշատակում է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար և բացառիկ ջանքերով:Դափնեկիրն ստացել է 100.000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Մյուս երեք հավակնորդից յուրաքանչյուրը ստացել է $25.000-ի դրամաշնորհ տրամադրելու իրավունք:

«Ավրորա» մրցանակաբաշխությունըՀայկական արմատներով գլոբալ մրցանակի նպատակն ու տեսլականը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---