Հակառակորդի արկակոծությունից Մարտակերտում տներ են ավերվել

Հակառակորդի  արկակոծությունից Մարտակերտում տներ են ավերվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը ադրբեջանական կողմի արկակոծության հետևանքով Մարտակերտում ավերածություններ են եղել: Այս մասին հայտնել է Մարտակերտի շրջանային «Ջրաբերդ» թերթի խմբագիր Լուսինե Զաքարյանը:

«Ամբողջ գիշեր Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը մի քանի տեղերից կրակում էր: Արկերի ընկած տեղերից պարզ երևում է, որ նրանք թիրախ էին ընտրել հենց խաղաղ բնակչությանը, քանի որ ավերածությունները եղել են հիմնականում քաղաքի կենտրոնում: Ամբողջությամբ և մասնակի ավերվել են տներ, խանութներ և համայնքային նշանակության այլ օբյեկտներ և ենթակառուցվածքներ»,- ասել է Զաքարյանը:

Նրա խոսքով, առայժմ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան, գրում է Արցախպրեսը:

Նա նաև հավելել է, որ արկակոծությունից քաղաքի բնակչությունը խուճապի չի մատնվել, նրանք պատսպարվել են ապաստարաններում, իսկ առավոտյան անցել իրենց աշխատանքին:

Իսկ ինչ վերաբերում է Մատաղիս բնակավայրին, ապա գյուղի դպրոցի տնօրեն Գեղամ Աղաջանյանն ասել է. «Բարեբախտաբար, այս անգամ լուրջ վնասներ չեն հասցվել գյուղին»:

Նրա խոսքով, բնակիչները մասնավոր գույքի մասով որոշակի վնասներ են կրել, սակայն առանձնատներն ու համայնքային նշանակության օբյեկտներն հիմնականում անվնաս են մնացել:

Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ՄՄ-21 (Գրադ) կայանքից արկակոծման է ենթարկել Մարտակերտ բնակավայրը (14 արկ): Հրետանային կրակ է վարվել նաև Մատաղիսի ուղղությամբ (8 արկ):

ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում հակառակորդը կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 80 անգամ` օգտագործելով իր զինանոցում գտնվող գրեթե բոլոր տիպի հրետանային միջոցները և զրահատեխնիկա, մասնավորապես` 60 (26 արկ), 82 (75 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (7 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ), ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանք (200 կրակոց), TR-107 տիպի ռեակտիվ հրթիռային կայանք և տանկ:

Հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում` մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Տիգրան Մխիթարի Պողոսյանը (ծնվ. 1992թ.) և Արամ Նիկոլայի Առուշանյանը (ծնվ. 1972թ.):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---