ԼՂՀ օմբուդսմենը հրաժարական է տվել

ԼՂՀ օմբուդսմենը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:

«Հրաժարականը Հայրապետյանի կողմից պլանավորվել էր դեռևս տարեսկզբին, սակայն հետաձգվել՝ 2015-ի տարեկան զեկույցը նախապատրաստելու և ներկայացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները կշարունակեն մնալ ԼՂՀ-ում որպես բարձրագույն արժեքներ, իսկ դրանց հետևելն ու պաշտպանությունը՝ պետության և հասարակության հիմնական պարտականություններից մեկը», - ասված է հաղորդագրության մեջ:

2016-ի հունվարին հրաժարական է տվել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՀՀ նոր օմբուդսմեն էր նշանակվել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

Յուրի Հայրապետյանը զբաղեցնում է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը 2008-ից, 2009-ից նա Օմբուդսմենների եվրոպական ինստիտուտի անդամ է։ ԼՂՀ-ում օմբուդսմենի գրասենյակը գործում է 2008-ից:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---