Ռուսական գազը Եվրոպային վաճառվում է ավելի էժան, քան Հայաստանին

Ռուսական գազը Եվրոպային վաճառվում է ավելի էժան, քան Հայաստանին

PanARMENIAN.Net - Ռուսական գազի միջին գինը Գերմանիայի սահմանին 2016 թվականի մարտին փետրվարի համեմատ նվազել է 14,6%-ով, կազմելով $147,2՝ 1000 խմ դիմաց:

Այդ մասին է հայտնում ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը՝ հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներին:

2015 թ. մարտի համեմատ ռուսական գազի արժեքը նվազել է 56%-ով: 2016 թ. հունվար-մարտին նրա գինը կազմել է $167,6՝ 1000 խմ դիմաց, ինչը 50,2%-ով պակաս է 2015 թ համապատասխան ժամանակահատվածի արժեքից:

Ապրիլին ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը $165-ի փոխարեն սահմանվել է $150: Նախաձեռնությունը հայկական կողմինն էր՝ Երևանը բացատրում էր գազի էժանացման անհրաժեշտությունը միջազգային շուկաներում «երկնագույն վառելիքի» էժանացմամբ:

Եվրոպայում գնանկման հիմնական պատճառը նավթի գների շարունակական անկումն է. գազի գինը կապվում է բարելի արժեքին ու հաստատվում 6-9 ամիս ժամանակով:

Ապրիլի 27-ին «Գազպրոմ-Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ գազի սակագները սպառողների համար էժանացնելու հայցով: Մինչև 10 հազար խմ սպառողների համար գազն առաջարկվում է էժանացնել՝ 1000 խմ դիմաց 156 հազար դրամից մինչև 146.7 հազար դրամ, 10 հազար խմ-ի ավել սպառողների համար՝ մինչև $257.56, գործող $276.98 դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---