ԱՀՀ կոչը ամերիկահայերին՝ դիմեք Կոնգրեսին սիրիացի փախստականների համար ՀՀ-ին $15 մլն հատկացնելու նպատակով

ԱՀՀ կոչը ամերիկահայերին՝ դիմեք Կոնգրեսին սիրիացի փախստականների համար ՀՀ-ին $15 մլն հատկացնելու նպատակով

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին $15 մլն տրամադրելու հարցով:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ընդունել է մոտ 20.000 սիրիացի փախստականի:

«Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետևանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել ու ապաստան գտնել այլ երկրներում:

ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցներից Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաև հետևել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է Galatv.am-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---