ԵԱՀԿ ԽՎ-ն սատարում է Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին

ԵԱՀԿ ԽՎ-ն սատարում է Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ և ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Իլկա Կաներվան նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, և հավելել է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է միջնորդության միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների ջանքերն՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։

Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Հելսինկիի համալսարանում, Նալբանդյանը նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության հիմքում միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումն է: Տասնամյակներ շարունակ այդ իրավունքի իրականացումը խոչընդոտվել է բռնակցման, էթնիկ զտումների, կոտորածների և ռազմական ագրեսիայի պատճառով: Այնուամենայնիվ, պատմությունը բազմիցս ապացուցել է, որ անհնար է անտեսել ինքնորոշման ուղին բռնած ժողովուրդների ընտրությունը:

Ընթերցեք նաև. Նալբանդյան. Ինքնորոշման իրավունքի իրացումն այժմ ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին է

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---