Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվում է Ստեփանակերտի ուռուցքանբանական կենտրոնը: Այս պահին լայնածավալ աշխատանքեր են ընթանում սահմանված ժամկետներում եռհարկանի շենքի շինարարությունն ավարտին հասցնելու համար:

Ուռուցքաբանական կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին, հաղորդում է Երկիր Մեդիան:

2015-ին սկսված շինարարության հիմնական մասը կարելի է ասել ավարտված է: Մնացել է լուծել որոշ կազմակերպչական հարցեր, ձեռք բերել ավարտական փուլի համար նախատեսված շինանյութը:

Գործընթացն ավելի ակտիվ կկազմակերպվեր, եթե չլիներ սահմանային լարվածությունը, ասում է «Պանտ» ՍՊԸ գործադիր տնօրեն Սերգեյ Հարությունյանը:

«Խնդիրներ շինարարության հետ կապված չկան, չհաշված վերջին շրջանում սահմանին ընթացող ռազմական գործողությունները, որոնք իրենց ազդեցությունն են թողել աշխատանքի տեմպի վրա: Կոլեկտիվի 30-40%-ը երիտասարդ աշխատուժը զինվորագրվել է: Չնայած դրան կկենտրոնացվեն բոլոր ուժերը, կաշխատենք օրուգիշեր, որ ժամանակացույցի համաձայն ընթացիկ տարվա սեպտեմբերին կենտրոնը շահագործման հանձնվի»,- ասում է Հարությունյանը:

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի շինարարությունն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Շենքը կզբաղեցնի մոտ 2 հազար 520 քմ մակերես: Կենտրոնում նախատեսվում է իրականացնել ուռուցքաբանության մեջ ընդունված արդի բուժական եւ ախտորոշիչ բոլոր միջամտությունները, բացառությամբ ճառագայթային բուժումից: Կենտրոնը կունենա ընդհանուր, կլինիկական պաթոմորֆիական լաբորատորիաներ, ռենտգեն ախտորոշման, մամոգրաֆիայի և մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիայի (MRT) կաբինետներ, վիրահատարաններ և ինտենսիվ թերապիայի սենյակներ: Ստացիոնար բաժանմունքում կբուժվեն ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ (քիմիոթերապիա) պրոֆիլի հիվանդները: Դիսպանսերը նախատեսված է 35 հիվանդի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---